- -

Популярные Ссылки и Статьи

Бесплатный каталог сайтов и статей

Վնասված մազեր, մազերի խնամքի միջոցներ

Մեխանիկական վնասվածք

մազերի մեխանիկական վնասվածքՄազերի ամենօրյա սանրումը ժամանակի ընթացքում վնասում  է մազի արտաքին շերտի թաղանթը: Հատկապես վնասակար է մազերի` սանրով գզգզումը, քանի որ այս գործընթացը կարող է հանգեցնել  թեփուկային թաղանթի ոչնչացմանը, որի արդյունքում մազի ծայրերը սկսում են ճյուղավորվել: Եթե մազաթաղանթի վնասումը կատարվում է մազի միջնամասում, ապա, շատ հաճախ, հենց այդ հատվածում էլ մազը ջարդվում է:

Ջերմային վնասում

Մազերի առողջության, հետևաբար, նաև արտաքին տեսքի համար  խոնավության պարունակությունը շատ կարևոր է: Խոնավորության կորուստը մազերը դարձնում է պակաս ճկուն և ենթակա մեխանիկական վնասման: Սպիտակուցը, որը կազմում է  մազի կառուցվածքի հիմքը, կանխարգելում է մազերի չորացումը և պահպանում մազերում խոնավության քանակը: Մազերը չափից առավել չորացնելու դեպքում (չորացում, էլեկտրական ունելի, ջերմային բիգուդիներ, առավելագույն ջերմաստիճանով ֆենով չորացնելիս) կերատինի քանակությունը նվազում է, և մազերում ջրի քանակությունը պակասում է, ինչը նպաստում է մազի վնասմանը:

մազերի ջերմային վնասումԱյս ամենի դեմ պայքարի միջոց չկա, սակայն,  մազերի ծայրերի հաճախակի կտրելը նպաստում է մազերի ճյուղավորման նվազմանը:

Մազերի համար բացասական գործոն է նաև արևը: Արևային ճառագայթման դեպքում մազի կառուցվածքում տեղի է ունենում հիմնական (սպիտակուցային) և երկրորդային (ածխածծմբային) կապերի թուլացում, ինչը հանգեցնում է մազերի ամրության թուլացմանը և գունաթափման:

Ուշադրություն! Ջերմային մշակման ժամանակ խոնավ մազերը ավելի արագ են վնասվում, քան չոր մազերը:

Քիմիական վնասում

Մազերի քիմիական մշակումը ուղղակիորեն ազդում է մազի ենթակառուցվածքի վրա, ինչն էլ հանգեցնում է մազարմատի թուլացմանը: Շատ կարևոր է, որպեսզի մազերի քիմիական մշակումը իրականացվի ճիշտ և գրագետ ձևով, ինչպես նաև` խորհուրդ չի տրվում վերջինիս հաճախակի կիրառումը:

Քիմիական մշակումից հետո մազի առավել տարածված վնասումներն են`մազի ենթակառուցվածքի թուլացումը, մազի թաղանթի  քայքայումը, մազի ծայրի  ճյուղավորում և այլն:

Ուշադրություն! Քիմիական մշակումից հետո մազերի արտաքին շերտի պաշտպանիչ հատկությունը թուլանում է, քանի որ քիմիական մշակման ժամանակ կարող է վնասվել մազի ամբողջ թաղանթը:

www.beautyarmenia.am

Sponsored
Модульная корпусная мебель (стенки, горки) купить. Модульные стенки купить недорого.